
Ամենաերանելի բանը հուզվելն է:
․․․
Սնանկ է այն գաղափարախոսությունը, որը ժողովրդին կաշառակեր է համարում, քանի որ ժողովուրդն ավելի լուրջ է:
․․․
Խորհրդարանը հիմնարկ չէ, այլ քաղաքական հարթակ, որտեղ քաղաքական գնահատականների հիման վրա օրինակելի օրենքներ են ընդունվում:
․․․
Իհարկե PR-ի տեխնոլոգիաներով կարելի է ձայներ վերցնել, բայց հնարավոր չէ երկիր կառավարել: ՀՀԿ-ն հանդուրժող է, բայց երբեք զիջող չէ:
․․․
Շատ լավ կլինի, որ խորհրդարանում ընդգրկվեն նրանք, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում: Այստեղ ահել ու ջահելի խնդիր չի կարող լինել: ԱԺ-ն գործադիր մարմին չէ, որ կրտսեր մասնագետ գա, հետո դառնա գլխավոր մասնագետ և այսպես շարունակ...
․․․
Մարդու յուրահատկությունը նրա խենթությունների մեջ է:
․․․
ՀՀԿ-ն չի ասում, որ մեզ հավատան, այլ՝ ժողովուրդն ինքն իրեն պետք է հավատա և չհուսալքվի: Մենք ասում ենք՝ ուզում եք փոփոխություններ, պետք է հավատաք, սակայն ոչ թե անձերին կամ քաղաքական թիմին, այլ յուրաքանչյուրն ինքն իրեն:
․․․
Ես այն գործիչն եմ, ով որևէ թիմի կամ անձի նկատմամբ որևէ պարտավորություն չունի: Ես աշխատում եմ իմ մտքով, և իմ ստեղծած կապիտալով, այսինքն՝ ինձ համար ամենակարևորն այն է, որ Գալուստ Սահակյանը՝ Գալուստ Սահակյան լինի. մնացածը ժամանակի հարց է: Իմ ամենամեծ լծակը՝ իմ սկզբունքներն են, որի գերին եմ ես. դրանք որևէ մեկը իմ ձեռքից խլել չի կարող: Իմ պաշտոնը Գալուստ Սահակյան լինելն է. պաշտոնի երբեք չեմ ձգտել:
․․․
Երկխոսությունը չի կարելի հայհոյանքի պես մի բան դարձնել: Արդեն մարդիկ մեկը մյուսին, որ ուզում են վիրավորել, ասում են՝ ես քեզ կերխոսեմ:
․․․
Որևէ մեկն իր դիրքերում հավերժ չէ. հավերժ է իր մտքերով և գաղափարներով:
․․․
Կան հանցագործներ և կան հանցագործ մտքեր գրող լրագրողներ:
․․․
Մենք ապրելակերպով ասիական ժողովուրդ ենք, իսկ գաղափարներով՝ դասական եվրոպական ժողովուրդ:
․․․
Մեծ հույսեր մի դրեք կուսակցությունների վրա, կուսակցությունները անցողիկ են, ազգը՝ հարատև:
․․․
Բաց սահման ունենալու համար մեր միտքը պետք է հասցնել անսահմանության:
Կա նաև չափածո գրառում․
Ծխում եմ ծխում՝ բավականությամբ,
Ծխացնում ներսս ու հոգիս մաքրում:
Ու չեմ համբերում, նորից եմ ծխում.
Գալիքը հեռվում, իսկ ես շտապում,
շատ եմ շտապում:
Ցավով արձանագրում եմ, որ վերջին ամիսներին Գալուստ Սահակյանի «մուսան կորել է»։ Ֆեյսբուքյան իր էջում հազվադեպ գրառումներ կամ մարգարեական մտքեր կան։
Հասմիկ Բաբաջանյան