Երբ շարքային պատգամավորը բոլորից վեր էՊատգամավոր Ռուզաննա Մուրադյանին կարող է նախանձել Հայաստանի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա։ ՀՀԿ-ական պատգամավորը ամեն անգամ որեւէ հաղորդագրություն տարածելիս ներքեւում անպայման գրում է պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մամուլի գրասենյակ։ Նման գրասենյակ Հայաստանում որեւէ պաշտոնյա չունի, ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը լավագույն դեպքում ունեն մամուլի խոսնակ, նրանց գերատեսչությունները՝ մամուլի ծառայություն, հասարակայնության հետ կապերի վարչություն, լրատվական բաժին եւ այլն։ Որեւէ ուժային կառույցի ղեկավար անգամ չունի մամուլի գրասենյակ, բայց փաստորեն մի շարքային պատգամավոր նման գրասենյակ ունի, հիրավի, նախանձել կարելի է։