Ստեփանակերտից 24News-ի լրագրողները հաղորդում են, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի ժամ է՝ Արցախում է. բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղվում են հանուն հաղթանակի, հանուն Հայրենիքի սրբազան հողում արժանապատիվ ապրելու իրավունքի:
 
Մեկ շաբաթ է՝ Հայաստանն ունի միայն մեկ նպատակ՝ համախմբել իր բոլոր զավակների ներուժը, դառնալ մեկ բռունցք, զսպել ագրեսոր թշնամուն, հերթական անգամ հաղթել և խաղաղություն պարտադրել:
 
Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միասնական են, ինչպես երբևէ:
 
Մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: