Արցախի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 3-ին հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված եւս 51 զինծառայողների անուն-ազգանունները:
 
Նրանց թվում է եղել 2001 թվականին ծնված Մկրտչյան Արմանը: Նա դերասան Կարեն Մկրտչյանի որդին է:
 
Դերասանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է որդու լուսանկարներով:
 
Արմանն ընտանիքի միջնեկ որդին էր: