ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտնել է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած` հանրապետության նախագահի թեկնածուի անունը: Նա նախագահի նստավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին և առաջարկել նրան դառնալ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից։
 
Ինչպես է ֆեյսբուքն արձագանքում նախագահի թեկնածուին։
 
Mher S. Ghalechyan
Կարեն Կարապետյանը պիտի հրաժարական տա: Իրա ազգանունը Սարգսյան չի....
 
Արամ Մանուկյան
 
Ասմա՝ թազա նախագահը ժամանակա ուզել , որ մի քիչ մտածի ու նոր ասի «ՀԱ» . իսկական թագուհի )))
 
․․․
 
Բրիտանացի գիտնականները պարզել են , որ նոր նշանակված Հայաստանի նախագահի հայրը հայ է էղել ։
 
++Yeva Adamyan++
Արմեն Սարգսյան. « Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար» Կոկետ
 
** **Sona Sahakyan
 
Ամենակարևորը՝ նոր նախագահը սեփական կարծիք չպետք է ունենա։
 
Ankakh Hayastan
Արմեն Սարգսյանը, ի պատասխան Սերժ Սարգսյանի առաջարկին, ասելա. «Ես պիտի մի քիչ մտածեմ ու պատասխանեմ»։
 
Ինձ թվումա սենցա եղել՝
 
ՍՍ-Պարոն Սարգսյան, ես առաջարկում եմ, որ Դուք լինեք ՀՀԿ-ի կողմից Նախագահի թեկնածուն։
 
Արմեն-Պարոն Սարգսյան պիտի մի քիչ մտածեմ ինձ ժամանակա պետք։
 
Անցավ երկու վարկյան՝
 
Վսյո մտածեցի, հմո եմ
 
** **Գարեգին Միսկարյան
 
Ոչինչ որ նախագահի նոր թեկնածու Արմեն Սարգսյանը չի համապատասխանում նախագահի թեկնածուի նկատմամբ ՀՀ Սահմանադրության պահանջներին, կարևորը՝ որ Սերժ Սարգսյանի սրտով է։
 
Արմեն - Աշոտ յար
 
Hamlet Rubeni Otsuneci
 
Ղարաբաղցի չի, բայց հո ՍԱՐԳՍՅԱՆ է
 
** **Gagik Mamulyan
 
Իմ համար մեկ ա նախակեն ով ա, մեկ ա ես 1000 դրամի եմ լցնում միշտ...
 
Norayr Norikyan
Դուք նկատե՞լ եք, որ մենք, ըստ էության, ամենակարևոր պաշտոնյաներին բերում ենք դրսից, որ մեզ ղեկավարեն: Մենք Ամերիկայից բերեցինք Ժիրայր Լիպարիտյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Վարդան Օսկանյանին: Արցախի անկախ Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին բերեցինք ու դարձրեցինք նախագահ: Սերժ Սարգսյանին Մոսկվայից բերեցինք /Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի/ ու նշանակեցինք պաշտպանության նախարար: Կարեն Կարապետյանին բերեցինք ու նշանակեցինք վարչապետ: Նույն Արմեն Սարգսյանին ժամանակին բերեցինք ու նշանակեցինք վարչապետ, իսկ այսօր արդեն նախագահ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ին բերեցինք ու ընտրեցինք որպես Ամենայն հայոց կաթողիկոս: Բազմաթիվ գեներալների տարբեր երկրներից ու Արցախից բերեցինք ու նշանակեցինք կարևորագույն պաշտոնների: Սա լա՞վ է, թե՞ վատ, ցույց կտա պատմությունն ու ժամանակը, այդուհանդերձ, ես ցավում եմ, որ ներսում մենք մարդ չունենք. Նրանք կա՛մ գնացել են, կա՛մ հիասթափվել, կամ հեղինակազրկվել… Երազի իմ երկիր հայրենի...
 
** **Արտակ Հարությունյան
 
Փաստորեն Սերժ Սարգսյանն էնքան լուրջ ա ընդունել, որ նոր Սահմանադրությամբ նախագահի պաշտոնը նման ա Անգլիայի թագուհու կարգավիճակին, որ որոշել ա նախագահ բերի հատկապես Անգլիայից :
 
Varuzhan Babajanyan
 
ՀՀԿ-ում փաստորեն չկա որևէ գործիչ, ով տիրապետում է օտար լեզուների, միջազգային հեղինակություն ու հարգանք է վայելում և կարող է կոստյումը թարմ ոճով կախել աթոռից... Ստիպված անկուսակցական թեկնածուի են առաջադրում... Բա էդ եքյա շենքերը ընչի համար եք զանիտ արել, տղաներ, աղջիկներ և ոչ այնքան տղաներ ու աղջիկներ... #Ձեռքդ_եդ_տար_ժիլետիս_վրայից
 
Կարմեն Դավթյան
 
Փաստորեն՝ քաշե ջանը․․․ Արմեն Սարգսյանն էնքան արարքայական ընտանիքի հետ շփվեց, որ անգլիական թագուհին քաշեց ջանը․․․ Ասա՝ պրինց Չառլզը քաշեր ջանդ՝ էլի․․․
 
 
 
․․․Իսկ Սպարտակ Ասոյանը մոլորվել է․ ․
 
Spartak Asoyan
Ամենայն լրջությամբ եմ հարցնում՝ որո՞նք են լինելու նոր նախագահի լիազորությունները:Կամ՝ այդ մասին որտե՞ղ կարդամ:
 
 
 
Հասմիկ Բաբաջանյան