Ռուսաստանի օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկիչների պատրաստման ճամբարներին՝ գրոհայինների կողմից փոխանցված կոորդինատներով։ Այս մասին, aysor.am–ի փոխանցմամբ՝ հայտնում է «WarGonzo»-ի Telegram ալիքը:
 
Ինչպես հաղորդվում է, մինչ այդ սիրիացի գրոհայինները վճարի դիմաց գաղտնազերծել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկչական բանակի պատրաստության ճամբարները:
 
Անհապաղ իրականացվել է լրացուցիչ հետախուզություն, տեղեկությունը հաստատվել է: