Մեր հաղթանակը հաստատ գալու է, որովհետեւ մարդիկ թաքցնում են իրենց տարիքը, ֆիզիկական վիճակը, որպեսզի կամավորագրվեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Ես քաղաքում ամեն օր հանդիպում եմ տղաների, նաեւ աղջիկների, որոնք խնդրում են, որ զինվորագրենք իրենց: Ժամանակին չեն ծառայել տարբեր պատճառներով, բայց հիմա շատ են ուզում, գնում են զինկոմիսարիատներ, օրենքը թույլ չի տալիս, մերժվում են: Ամեն անգամ ինձ խնդրում են՝ ինչպե՞ս անենք, որ գնանք ճակատ, որ զենք բռնել սովորենք: Մենք չենք կարող այսքանից հետո չհաղթել: Մենք պարտավոր ենք հաղթել ու հաղթելու ենք ասաց նաԱնդրադառնալով հակաօդային պաշտպանության մասով ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ հարցին, Արծրուն Հովհաննիսյանը նախ ասաց, որ քաղաքական հարցերին չի անդրադառնալու, ապա հավելեցՄենք մեր ՀՕՊ-ի հարցերը այս պահին լուծում ենք: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք ինքներս ենք մեր կռիվը մղելու, մեր հողը պաշտպանելու: Մեզ կարող են օգնել մեր ընկերները, դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելուՀարցին, թե ինչու հայկական կողմը չի ուզում վերջակետ դնել պատերազմին՝ հստակ, հուժկու կետային հարվածներ հասցնելով հակառակորդի ռազմական կենսական կետերին ու ենթակառուցվածքներին, ՊՆ ներկայացուցիչն արձագանքեց. Ձեզ ինչի՞ է թվում, որ ինչ-որ հարվածից; հետո Ադրբեջանը պետք է դադարեցնի պատերազմը: Մենք մեր չափորոշիչներով ենք մտածում, որ եթե ազդենք այս կետի վրա, պատերազմը կավարտվի:
 
Բայց դիմացինն այդպես չի մտածում, դիմադինը միգուցե իր զորքի 99 տոկոսն էլ կորցնի, ենթակառուցվածքներ կորցնի, բայց միեւնույն է, հանուն իր սեփական իշխանության կանգ չառնի