Մլար նորալուսին՝ պատերազմ թե՞… Հայաստանն ու Ռուսաստանը հակահահաբեկչական պայքարի կիզակետում
Սիրելի բարեկամներ, այս ճգնաժամային ռազմա-համավարակային օրերին ես ձեզանից մշտապես նույն հարցադրումն եմ ստանում՝ երբ կավարտվի պատերազմը: Այս հարցը շատ տարօրինակ է թվում այսօրվա աստղաբանական աստղա-մոլորակային դիրքերի լույսի ներքո: Երբ ամբողջ տիեզերքը ուժեղացնում են ռազմի մոլորակ Մարսին և գոռում ՝ պատերազմմմմ, արդյոք հնարավոր է հաստատել խաղաղություն? Այն ինչ վերևում է, այն էլ ներքևում՝ Հերմես Եռամեծի այս էզոթերիկ օրենքը անբեկանելի է: Եւ այսպես ինչպես գիտեք հոկտեմբերի 16 Երևանի ժամանակով 23:31 կայանում է հեկտեմբերյան մլար, պղտոր ու մշուշոտ Նորալուսինը՝ Կշեռք աստղակերպի 24 աստիճանում՝ Այրված ճանապարհի և մռայ ու չարագուշակ Սատուրն մոլորակի փառավորման սահմաններում:
 
Հատկանշական է, որ այս հոկտեմբերյան Նորալուսնի աստիճանում գտնվում է հյուսիսային կիսագնդի ամենապայծառ աստղերից մեկը՝ Արկտուրը՝ Եզնարածի համաստեղության ալֆան: Հունարենից թարգմանաբար նշանակում է Արջի պահապան՝ շատ սիմվոլիկ է այս օրերում ծավալվող ռազմական գործողությունների քողի տակ, եթե Արջը՝ Ռուսաստանն է… Արկտուրը ըստ Պտղոմեոսի ունի Մարսի և Յուպիտերի բնույթ և ընդհաանուր առմամբ բարի աստղ է համարվում: Որոշ աստղաբաններ այս աստղը համարում են ռազմատենչ և կրվարար, նա տալիս է մեծ հաջողություններ միայն դաժան ու ծանր փորձություններից հետո: Աստղը միանալով Լուսատուների հետ իմ կարծիքով խորհրդանշում է վճռական առաջընթաց ռազմական գոծողություններում և պատերազմի ամենածանր և արյունալի փուլի ավարտ: Այնուամենայնիվ այս Նորալուսնի աստղային քարտեզում կրկին չափազանց հզոր է ռազմի մոլորակ Մարսը, որը հայտնվում է երկնակամարի կենտրոնում, տասերորդ տանը, հզորագույն դիրքում: Որը խոսում է այն մասին, որ ռազմատենչ տրամադրությունները դեռ բավականին ուժեղ են և խաղաղություն հաստատելը բավականին դժվար է լինելու: Վիճակը ավելի է բարդացնում հետընթաց Մերկուրի մոլորակը, որը նշանակում է հին խնդիրներին վերադարձ, հին կապերն ու նախկին իրավիճակները կարող են կրկնվել: Քանի որ Մերկուրին կապի մոլորակ է բարդանալու է նաև մարդկանց միջև հաղորդակցությունը, որը ամենևին չի նպաստի փոխզիջումներին ու պայմանավորվածություն ներին: Մերկուրին կապ ունի նաև տեխնոլոգիաների և տեխնիկայի հետ, որը բարդացնելու է տեխնիկական միջոցների շահագործումը:Այս ընթացքում ցանկալի չէ ցանկացած տեխնիկական միջոցների ձեռք բերումը: Մերկուրին հետընթաց է շարժվելու հոկտեմբերի 14- նոյեմբերի 3: Սակայնն հիշեցնեմ, որ հոկտեմբերի 28 Մերկուրին կվերադառնա Կշեք աստղակերպը և խաղղասիրությունն ու դիվանագիտությունը հաղթանակ են տանելու: Հոկտեմբերի 18 Արեգակը վերջին լարված հայացքը կկազմի չարաբաստիկ ատուրնի հետ և դա պիտի նպաստի լարվածության մեղմացմանը: Այնուամենայնիվ այս նորալուսնի աստղային քարտեզում դեռ ուժեղ է թշնամությունը՝ Սատուրնի ու Պլուտոնի միությունը յոթերորդ տանը և ռազմատենչությունը՝ Մարսը տասերորդ տանը, որոնք վնասում են մեզ: Ինչ վերաբերվում է չինական թռչող ատղերի տեսության, ապա արդեն անդրադարձել եմ, որ հյուսիսում հայտնվում է ամսվա 5 և արևելքում ամսվա 7 և տարվա 5 աստղը նաև հարավում տարվա 2, որոնք բոլորն էլ գերազանցապես բացասական են, որի պատճառով ստեղծում է լարվածություն հենց այս ուղղություններով՝ հյուսիս, հյուսիս-արևելք, հարավ ու հարավ-արևելք: Այսօր՝ հոկտեմբերի 16 չինական հազարամյա Տուն Շու օրացույցի համաձայն Ոչնչացման օրն է, շատ սիմվոլիկ ու կարևոր ժամանակ, երբ հնարավոր է վերացնել , քանդել անցյալ խնդիրները՝ ավելի լուավոր ապագա ստեղծելու համար: Սիրելի բարեկամներ իհարկե բազմաթիվ նյութեր և վերլուծություններ կտեղադրեմ առաջիկայում, ու հատկապես պատերազմի դադարից հետո: Եղեք առողջ և հաջողակ: Հաղթելու ենք Ձեր աստղաբան Աննէ Հախվերդյան։
 
Աղբյուր 
 
 
 
 
 
http://infosarm.ru/archives/82416