Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 9 աթս, 12 զրահատեխնիկա, կա 150 զոհ: Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հենց նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։