
Ամեն ինչ սկսվել է, երբ Մեքսիկայի Կանկուն քաղաքի օդանավակայանը թույլ չի տվել օդ բարձրանալ ռուսական Россия ավիաընկերության օդանավին:
Պաշտոնապես հայտարարվել է, որ դրա պատճառը ավիաընկերության պարտքերն են: Ավիաընկերությունը սա հերքել է և ասել, որ իրականում օդանավը սպասեցրել են, քանի որ Մեքսիկայի միգրացիոն ծառայությունը այդ չվերթով պատրաստվում էր արտաքսել Հայաստանի 4 քաղաքացու:
Ռուսները 8 ժամ սպասել են օդանավում: Հայերն այդպես էլ չեն հայտնվել:
Օդաչուն դուրս է եկել խցիկից և հեռացել ամբողջ անձնակազմի հետ: Աշխատանքային ժամը սպառվել էր:
Ռուսներին դուրս են բերել օդանավից և սպասեցրել, խոստացել են չվերթն իրականացնել հաջորդ օրը, այսինքն՝ այսօր:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ սկզբնաղբյուրից