Արցախյան Տնտեսական Ֆորումը կմեկնարկի սեպտեմբերի 29-ից
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 02-ը տեղի կունենա  Արցախյան Տնտեսական Ֆորում՝ նվիրված Արցախի Ներդրումային Հիմնադրամի 10-ամյակին: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ արցախյան, հայկական և արտերկրյա ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպում, այդ թվում նաև ոչ պաշտոնական մթնոլորտում նոր գործարար կապերի բացահայտում, բիզնես գործունեության շրջանակների ընդլայնում, կառավարության ներկայացուցիչների հետ կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկում: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ի, Արցախի, արտերկրյա ընկերությունների ղեկավարներ, տարբեր միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, Արցախի Հանրապետության կառավարության անդամներ: