Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է արել Facebook-յան էջում՝ դիմելով իմքայլականներին՝ «մի սարսափեք Նիկոլից»։
 
«Նիկոլը հրաժարական չի գրի, որովհետեւ սարսափում ա իշխանությունը կորցնելուց:
Իմքայլականները նրան չեն հանի, որովհետեւ սարսափում են Նիկոլից:
Ազգը կշարունակի պառակտված մնալ:
Մենք ավելի շատ կզզվենք իրարից:
#զզվելու ենք, #ատելու ենք, #անիծելու ենք... կարող եմ շարունակել անվերջ...
...ու մի օր կկորցնենք եւ Հայաստանը:
Պարոն Վարչապետ, մի սարսափեք, գնացեք, եւ հայերը կդադարեն ատել իրար:
Տիկնայք եւ պարոնայք իմքայլականներ, մի սարսափեք Նիկոլից, ազատեք նրան այդ անտանելի իշխանության բեռից, եւ հայերը կդադարեն զզվել ու անիծել իրար:
Դուք եկաք իշխանության՝ ատել սովորեցնելով...
Հեռանալով` կվերադարձնեք մեզնից գողացած սերը»,- նշել է նա: