
Նրա խոսքով՝ վարձկաններն Ադրբեջանում պատրաստվում են մնալ երկարաժամկետ հեռանկարում՝ «թուրքական բազաների հետ որոշ կետեր պաշտպանության համար»։
«Միանգամայն հնարավոր է, որ նրանց ներկայությունը ձեռնտու է Թուրքիային։ Գրոհայինները մշտական հսկողության տակ են։ Նրանց մեծ մասը հասանելիություն չունի իրենց հեռախոսներին»,- հաղորդել է ամերիկացի լրագրողը։
Ավելի վաղ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) բացահայտել էր, որ թուրքական հետախուզական ծառայությունը «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» ահաբեկչական խմբավորումների առաջնորդներին առաջարկել է բնակվել Ադրբեջանում: Նման պնդմամբ էր հանդես եկել SOHR-ի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանը։
Կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների թիվը հասել է 4000-ի: