
Համացանցում քննարկումներ էին տարածվել, որ վարչապետը և նրա տիկինն իրավունք չունեն մասնակցելու հոգեհանգստի կարգին, քանի որ նրանք են «մեղավորները» պատերազմի և դրա հանգուցալուծման։ Սակայն Մայր Աթոռը պարզաբանեց, որ հատուկ հրավեր չի ուղղվել ոչ մեկին և իրազեկումը եղել է հանրային՝ նկատի ունենալով, որ Փաշինյանին և տիկնոջը հատուկ հրավեր չի եղել, և նրանք որոշել են մասնակցել, ինչպես մնացած քաղաքացիները։
Սակայն քննարկումների առիթ էր դարձել նաև առաջին տիկնոջ՝ արարողության ժամանակ գլխաշոր չկրելը, քանի որ ըստ կարգի կանայք և աղջիկները եկեղեցում պետք է մուտք գործեն գլխաշորով։ Մի մասն էլ պնդում է՝ արարողությունը կատարվել է դրսում, իսկ դրսում պարտադիր չէ։
Ջրվեժ գյուղի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել, որ գլխաշոր կրելը եկեղեցական դրվածք է.«Եթե մարդն իրեն Քրիստոնյա է համարում, ոչ թե՝ աղանդավոր, չնայած աղանդավորներն ավելի պարտաճանաչ են, պետք է կրի։ Աստծո առաջ է գլուխը ծածկում կինը, ինչու դրսում Աստված չկա՞»։