Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլը՝ «հերոստրատոսյան» սինդրոմով տառապող ազգադավ է:
 
Հայաստանի վարչապետի աթոռում բազմած Նիկոլի գլխավոր երազանք է եղել հասնել իշխանության և ինչ-որ ձևով մտնել պատմության մեջ:
     Նիկոլը հասավ իր ուզածին՝ իր թիկունքում կանգնած սորոսաթուրքական տանդեմի հովանավորությամբ և հայաստանյան հասարակության նախկին իշխանությունների նկատմաբ տածած հակակրանքի խաղաքարտերն օգտագործելով, ինչպես նաև հասարակության լայն շերտերին մանիպուլյացնելու շնորհիվ այդ հող հանձնողը և իր թիմը 2018թ-ին, այսպես կոչված, թավշյա հեղափոխության արդյունքում եկան իշխանության...
     2,5 տարվա մեջ Նիկոլի նման միջակությունը, կատարելով իր հովանավորների պատվերներն, ուղղակի քանդեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որի աղետալի հետևանքներից մեկը եղավ 2020թ-ի 44-օրյա պատերազմը, որի արդյունքում Հայաստանը պարտություն կրեց:
     Պատերազմի առաջին իսկ օրվանից հասկացել եմ, որ մենք պարտվելու ենք. 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուց ժամեր անց ազգադավ Նիկոլը, ԱԺ ամբիոնից դիմելով ԱԺ պատգամավորներին, ասաց. «Եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարում»: Սա ինձ համար ապացույց է այն բանի, որ Նիկոլը շատ լավ գիտեր պատերազմի ելքը և պատգամավորներին արված այս առաջարկով ուղղակի բացահայտեց իր ազգադավ էությունը: Իսկ հետագա գործընթացները ցույց տվեցին, որ մենք պարտվեցինք, բայց Նիկոլի նմանը և նրան սպասարկողները հասարակության փորձում են համոզել, որ պետք է ուրախ լինենք, որ այսպես ամեն ինչ ավարտվեց: Էլ չեմ էլ մեկնաբանի պատերազմից հետո շատերի կողմից բարձրաձայնած խայտառակությունների մասին (օրինակ՝ գեներալներ Մովսես Հակոբյանի, Վիտալի Բալասանյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլոց կարծիքները և մանրամասները տեղի ունեցածի վերաբերյալ):
     Այո՛, չզարմանաք, բայց կան մարդիկ, ովքեր ամենացածր արարքի էլ են պատրաստ, միայն թե մտնեն պատմության մեջ:
     Այդ տականքների մեջ «առաջամարտիկներից» է եղել եփեսոսցի հույն, որն իր անունն անմահացնելու համար Ք.ա. 356 թ-ին այրել է Եփեսոսի Արտեմիսի տաճարը (աշխարհի 7 հրաշալիքներից մեկը):
     Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ էլ իր անունն «անմահացրեց» Նիկոլը, ով կհիշվի որպես մեր ազգի խայտառակություն, ով ծնկեց Իլհամի դեմ և ստորագրեց ազգադավ կապիտուլյացիայի ղազագիրը՝ ազերի թուրքերին նվիրելով 122 արցախյան բնակավայր, այդ թվում նաև բերդաքաղաք Շուշին:
     Ապագա սերունդները Նիկոլին հիշելու են որպես ազգադավի և հող հանձնողի՝ ով իր արժանի տեղը զբաղեցրեց Պետրոս Գետադարձի և Վեստ Սարգսի կողքին:
     Նիկոլը մի բան պետք է գիտենա. նա ընդամենը գործիք է այն ուժերի ձեռքում, ով իրեն բերել է իշխանության և դեռ ամեն ինչ անում է, որ իր նմանը շարունակի պահպանել վարչապետի պաշտոնը՝ ենթադրաբար այլ հակահայ հանձնարարականներ տալու համար: Բայց Նիկոլի նման վախկոտը պետք է նաև հիշի, որ երբ «Մավրը կատարեց իր գործը. մավրը կարող է հեռանալ»...
     Հ.Գ. Նիկոլի նման ազգադավի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնին մնալը խայտառակություն է և վտանգավոր է Հայաստանի և Արցախից մնացած տարածքների համար...»: