Ֆեյսբուքյան իր էջում մի քանի ժամ առաջ գրառում է կատարել Արթուր Մինասյանը
 
Ֆեյսբուքյան իր էջում մի քանի ժամ առաջ գրառում է կատարել Արթուր Մինասյանը․
 
Arthur Minasyan
 
Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ ա տեղափոխվել նախորդ հինգշաբթի ծառայության անցած նորակոչիկ՝ Էռնեստ Հովհաննիսյանը Նոր Նորքից։ Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը/նետվե՞լը/նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ զորամասում անպատմելի միջադեպի հետևանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ֊ների ու իրավապաշտպանների ուշադրությունը։ ՊՆ մամուլի ծառայությանն առաջարկում եմ մեկնաբանել/տեղեկություն տրամադրել։
 
Գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը․
 
Արծրուն Հովհաննիսյան
 
Արթուր ջան իսկ որտեղից իմացաք, որ միջադեպը կոծկելու միտում կա՞
 
Զինծառայողը ինքնախեղման փորձ է արել, ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն
 
Edgar Khachatryan
 
Իսկ ինչի՞ց է երեւում, որ հենց ինքնախեղման փորձ է, ոչ թե բռնության արդյունք։
 
Արծրուն Հովհաննիսյան
 
Դեռ քննությունը ցույց կտա, բայց իմ ունեցած տեղեկությունները դա են ասում, քանի որ առաջին իսկ օրվանից չի ուզեցել ծառայել, ինչի կապակցությամբ նաև ծնողին հրավիրել են զորամաս:
 
Edgar Khachatryan
 
Ես էլ դա եմ ասում, պարոն Հովհաննիսյան, քննությունը դեռ ընթացքի մեջ է, բայց Դուք արդեն ներկայացրեցիք այն, որպես ինքնախեղման փորձ։
 
Արծրուն Հովհաննիսյան
 
Չեմ կարծում, բայց հիմնավորումներս այստեղ չեմ ուզում քննարկել: Եթե դեմ չեք կհանդիպենք կքննարկենք:
 
Arthur Minasyan
 
Գուցե հանրային քննարկո՞ւմ կազմակերպվի, մասնակից յուրաքանչյուրը բերի իր հիմնավորումները, հանրությունը գնահատի՝ որ հիմնավորումներն են ավելի համոզիչ։
 
Arthur Minasyan Շնորհակալ եմ արձագանքի համար։ Իսկ ինչո՞ւ հրապարակային պաշտոնական տեղեկատվություն չի եղել։ Իմ ունեցած տվյալներով՝ միջադեպից անցել է երկու օր։
 
Արծրուն Հովհաննիսյան
 
Արթուր ջան երբեք նման միջադեպերը չեն հաղորդվում, միայն տեղեկացվում է ծնողներին:
 
Միջամտում է Արթուր Սաքունցը․
 
Artur Sakunts
 
Պարոն Հովհաննիսյան, եթե խնդրեմ, ծնողի կոնտակտները կարող եք փոխանցել ինձ։
 
Արծրուն Հովհաննիսյան
 
Հիմա ոչ․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան