Իմ քայլականները դեմ քվեարկեցին ռազմական դրությունը վերացնելու նախագծին 19:15, 25.11.2020 Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում ռազմական դրությունը վերացնելու նախագծի քննարկումից հետո «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները դեմ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հեղինակած նախագծին: Ինչպես ավելի վաղհայտնել էինք՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առաջարկել էր քննարկումը հետաձգել մեկ շաբաթով՝ ժամանակ տալով Կառավարությանն ու ուժային կառույցներին ներկայացնել իրենց առաջարկները: Ի հակադրություն Քոչարյանի խոսքին՝ Գորգիսյանն ասաց, որ իրենք կառավարությունից ոչ թե պահանջելու են մինչև վաղը՝ ԱԺ նիստին ներկայացնել կոնկրետ փաթեթներ, այլ՝ ժամկետներ, թե երբ կարող են ներկայացնել դրանք: Այսպիսով, Իմքայլականները դեմ քվեարկեցին նախագծին, Քոչարյանի առաջարկն էլ՝ քննարկումը մեկ շաբաթով հետաձգելու մասին, հանձնաժողովում չքննարկվեց: