Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անցկացրած քարոզարշավին Սիսիանում մոտ 400 ավտոմեքենա կար, այդ թվում՝ ավտոբուսներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի խոսնակ Անի Սիմոնյանը։
Նշենք, որ Փաշինյանն այսօր՝ հունիսի 15-ին,  նախընտրական քարոզարշավ է անցկացնում Սյունիքի մարզում։
Ըստ խոսնակի՝ Փաշինյանն իր քաղաքում կիրառել է նաեւ վարչական ռեսուրս։
Նա ասաց, որ Փաշինյանին չի հանդիպել, քարոզարշավի վերաբերյալ մանրամասներին չի տիրապետում։
«Ինքն իր քարոզարշավն է արել, գնում է։ Հույսն էլ դնում է իր հետ բերած մարդկանց վրա»,- ասաց նա։
Խոսնակի խոսքով՝ Փաշինյանը խտրական վերաբերմունք է ցուցաբերում Սյունիքի մարզի նկատմամբ. «Ինչո՞ւ է այդ երթն անցկացնում հենց Սյունիքում։ Նա մարզն առանձնացրեց մյուս մարզերից»։
 
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ 
https://www.facebook.com/100000098694656/videos/4337140066299240/