Մեքենան ընկել է Սեւանա լիճըՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 07:42-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհին՝ Հայրիվանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սեւանա լիճը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ 26-ամյա Արմեն Պ.-ն Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Հայրիվանք գյուղի վարչական տարածքում, դեպի Գավառ ընթանալիս իր վարած «ՎԱԶ 211440» մակնիշի 14 DՍ 014 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին եւ հայտնվել Սեւանա լճում։