Գարիկ Ալեքսանյանը գրում է․
 
Garik Alexanyan
 
Հարութի հետ երկար ժամանակ շփվել եմ , ընկերություն ենք արել, միասին աշխատել ենք։ Բարի, կամեցող, շատ լավ տղա էր ։ Հազար ափսոս։ Չգիտեմ էլ ինչ ասեմ... Ցավակցում եմ ընտանիքին...(((((((((
 
-Սաթիկ Սեյրանյանն էլի՞ եղբայր ուներ, Գարիկ,- հարցնում եմ։
 
-Չէ, ինքն ու Լիլիթն են, մեկ էլ՝ Հարութը․․․
 
-Որտեղի՞ց ես ճանաչում նրան։
 
-2005-ից 2007-ը «168 ժամի» տնօրենն էի, իրար հետ էինք աշխատում։ Էն ժամանակ մի տղա ուներ, հետո ես Հայաստանից դուրս եկա․․․
 
Բացում եմ Հարութ Սարգսյանի ֆեյսբուքյան էջը։ Կյանքը 2015 թվականից ասես կանգ էր առել։ Վերջին գրառումը Սաթիկինն է․
 
Satik Seyranyan‎ ++to++ Harut Seyranyan
 
7 July 2015
 
Շնորհավոր ապեր ջան․․․
 
Ծննդյան օրն է շնորհավորել․․․
 
Հարութը 40 տարեկան էր։
 
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Մահացել է Հարություն Սեյրանյանը, ով Սաթիկ Սեյրանյանի եղբայրն է։
 
Հասմիկ Բաբաջանյան