Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն «Դեպորտիվո»-ի դեմ խաղից առաջ փոքրիկ խոսակցություն է ունեցել երեխաներից մեկի հետ, ով պորտուգալացուն պետք է ուղեկցեր խաղադաշտ: Այս մասին հաղորդում է Marca-ն:
 
Տղան ասել է Կրիշտիանուին. «ինձ համար աշխարհում լավագույնն ես, իսկ Մեսսին...»:
 
Ռոնալդուն կատակելով շարունակել է տղայի խոսքը. «իսկ Մեսսին վատ ֆուտբոլիստ է»:
 
Հիշեցնենք, որ այդ խաղում «արքայական ակումբ»-ը հաղթեց 7:1 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ: