Երեկ՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններոմ Երևանի բնակիչ՝ 68-ամյա Էդիկ Շիրոյանը Թբիլիսյան խճուղում իր վարած BMW մակնիշի 61 ԼԼ 734 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Daweoo մակնիշի 34 OT 842 համարանիշի քարշակին։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Երանուհի Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրւգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։