Դպրոցի փոխտնօրենի համար «Շտապ օգնություն» են կանչել
Այսօր առավոտյան Երեւանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի մոտ նկատել էինք «Շտապ օգնության» ավտոմեքենա։ Դպրոցի աշխատակիցներից հաջողվեց պարզել, որ առողջական խնդիրներ է ունեցել դպրոցի փոխտնօրենը (ճնշումն իջել է), որին էլ անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Մեզ հրաժարվեցին տրամադրել փոխտնօրենի անուն-ազգանունը՝ ասելով, որ նա չի ցանկանա իր առողջական խնդիրների մասին իրազեկել։