Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ՝ 22-ամյա Նորիկ Գալստյանը իր վարած Nissan մակնիշի 78 ZQ 078 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 26 հասցեի մոտ բախվել է «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբամանին, կոտրել այն, այնուհետև բախվել «Ուրարտու» ռեստորանային համալիրի դարպասին և առաջ ընթանալով՝ բախվել հաստաբուն ծառին։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Ն. Գալստյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Թոփիկյանը և Երևան քաղաքի Ծերենցի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Ռուբեն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
 
Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայից պոկվել և շպրտվել է գազաբալոնը։
 
Դեպքի վայր ժամանած մի քանի երիտասարդներ միմյանց հետ զրույցում ասում էին. «Հազար անգամ ասեցինք՝ գոնկայի ժամանակներն անցել ա, հիմի, եթե իրար հետ գոնկա չկպնեին, հո էս օրը չէի՞ն ընկնի»։