Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 31 ԼՏ 925 համարանիշի և 26-ամյա Հայկ Սմբաթյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 NR 606 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
 
Տեղում Nissan-ի վարորդ Հ. Սմբաթյանը ենթարկվեց փորձաքննության, պարզվեց, որ սթափ է։
 
Nissan-ի վարորդն ասում էր, որ Mercedes-ը նախ բախվել է ճանապարհի մեջտեղում տեղադրված գովազդային սյանը, այնուհետև բախվել իր ավտոմեքենային։