Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ: Երկրաշարժի հզորությունը հասնում է 5,6 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվում է Իո կղզուց 133 կմ դեպի հարավ-արեւելք:
 
Օջախի խորությունը՝ 56,2 կմ է: Զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվում: