Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ արաբկիրի այգում, հայտնի որպես «Մալականների այգի»։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է 20 ամյա երիտասարդը  զբոսնում իր ընկերուհու հետ։ Այնուհետև 3 անդաստիարակ  երիտասարդներ բրբրդելով և ռեպլիկներ բաց թողնելով անցնում են նրանց կողքով։ Սկսվում է վիճաբանություն և ծեծկռտուք։  Նշենք, որ երիտասարդը՝ Արսեն Կարապետյանը, հանդիսանում է  կարատեի և ֆիտնեսի աշխարհի չեմպիոն։ Բարեբախտաբար ծեծկռտուքը ավարտվում է առանց լուրջ մարմնական վնասվասքների։