Ձերբակալվել է Վան Դամի որդին
ԱՄՆ-ում ձերբակալվել է աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ Վան Դամի կրտսեր որդին: Այս մասին հայտնում է TMZ-ն: Ըստ հրապարակման, 21-ամյա Նիկոլաս Վան Վերենբերգը ձերբակալվել է այն բանի համար, որ դանակով սպառնացել է իր սենյակակցին: Միջադեպը տեղի է ունեցել Արիզոնա նահանգի Թեմփ քաղաքում: Նշվում է, որ մինչ այդ Նիկոլաս Վան Վերենբերգը հարվածել է այն շենքի վերելակին, որտեղ բնակվել է: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են արյան հետքեր, որոնք տարել են Վան Դամի որդու բնակարանը: Ոստիկանները զրուցել են Նիկոլասի եւ հարեւանների հետ եւ մեկնել, սակայն կրկին վերադարձել են քսան րոպե անց սենյակակցի ահազանգով, որ Նիկոլասը դանակով սպառնացել է նրան: Իսկ սպառնալիքի պատճառը եղել է այն, որ սենյակակիցը բացել է բնակարանի դուռը, ինչը դուր չի եկել Նիկոլասին: Իրավապահները խուզարկություն են իրականացրել եւ հայտնաբերել դանակը եւ արգելված պրեպարատներ: