Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը «խաղաղ» սկսեց 1/8 եզրափակիչըԹբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) մրցում է ռուսաստանցի Դանիիլ Դուբովի (2666) հետ:
 
Առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը խաղաց սեւերով: 36-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Սեպտեմբերի 13-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան:
 
Քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում, Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի եւ հոլանդացի Անիշ Գիրիի դիմակայության հաղթողը:
 
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան 2018թ. մարտին Բեռլինում անցկացվելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք: