Երեւանում ճապոնական մարտարվեստի փառատոն տեղի կունենաՍեպտեմբերի 17-ին Երեւանում տեղի կունենա ճապոնական մարտարվեստի «Բուդո 2017» փառատոնը։
 
Կազմակերպիչներն են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչները, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Փառատոնը տեղի կունենա պետեկամուտների կոմիտեի մարզադաշտում (նախկին «Միկա» մարզադաշտ)։
 
Փառատոնի բացման արարողությանը կմասնակցեն Ճապոնիայից ժամանած կարատեի, դյուդոյի վարպետները, այկիոդոյի, այկիկայի, կենդոյի, դյուդոյի, կարատեի ֆեդերացիաների թիմերը։
 
Փառատոնի մուտքն ազատ է։