Ֆրանկֆուրտում ներկայացվել է Toyota Land Cruiser Prado-ի նոր սերունդը
Երկուշաբթի օրը գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում մեկնարկած միջազգային ավտոսրահի ժամանակ ներկայացվել է Toyota Land Cruiser Prado ամենագնացի նոր սերունդը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոմեքենան ընդհանուր առմամբ պահպանել է արտաքին տեսքը, սակայն կափարիչը, ռադիատորի վանդակաճաղը, լուսարձակները, դիմացի թևերը և բամպերը նոր ձև են ստացել:
 
Նշվում է, որ ավտոմեքենան հագեցվել է մի շարք նոր հնարավորություններով, մասնավորապես՝ վարորդի էլեկտրոնային օգնականներով թե՛ ասֆալտով, թե՛ ճանապարհից դուրս վարելու համար:
 
Հատկանշական է, որ նոր Land Cruiser Prado-ն երկարացել է 60 սանտիմետրով: