Բաղադրությունը`
 
Ձու – 4 հատ,
 
շաքարավազ – 150 գր,
 
ալյուր – 150 գր,
 
խմորիչ – 1 թեյի գդալ,
 
վանիլին (ըստ ճաշակի): 
  
Պատրաստման եղանակը` Ձուն հարում ենք, ավելացնում շաքարավազ և դնում ջրային վաննան, մարմանդ կրակի վրա: Զանգվածը խառնում ենք: Շաքարավազը լուծվելուց հետո հանում ենք գազօջախի վրայից: 10 րոպե զանգվածը հարիչով հարում ենք: Ստուգելու համար՝ արդյո՞ք ձուն լավ է հարվել, մատով անցնում ենք զանգվածի վրայով. եթե մատի հետքը չի անհետանում, ուրեմն՝ բավարար չափով հարվել է: Ավելացնում ենք ալյուր և խմորիչ, խառնում ենք: Խմորը լցնում ենք յուղով պատված ձևամանը: Հարկավոր է այն թխել 20-30 րոպե, 200 աստիճանով տաքացված ջեռոցում: Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգում ենք ոչ թե փայտիկով, այլ մատներով: Թեթևակիորեն սեղմում ենք խմորը. եթե այն սպունգի նման վերականգնում է ձևը, ուրեմն՝ պատրաստ է: Հակառակ դեպքում որոշ ժամանակ ևս շարունակում ենք պահել ջեռոցում: