Նոր Bugatti Chiron-ն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)
Bugatti Chiron-ը երբևէ ստեղծված ամենատպավորիչ ու հզոր հիպերքարերից է, որի նոր մոդելը համաշխարհային ռեկորդ է սահմանել` ընդամենը 41 վայրկյանում զարգացնելով 400 կմ/ժ արագություն ու հետո նորից գալով 0-ական արագության:
 
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 8լ աշխատանքային ծավալով շարժիչն ունի մոտ 1.500 ձիաուժ հզորություն: Նորույթի ներուժը բացահայտելու առաջադրանքը տրվել է «Ֆորմուլա-1»-ի աստղ Խուան Պաբլո Մոնտոյային, որը մեքենան փորձարկել է Գերմանիայում:
 
Կոլումբացի ավտոմրցարշավորդը 0-400-0 արագություն է զարգացրել 41 վայրկյանում: Այդ ընթացքում նա անցել է մոտ 3.5 կմ տարածություն:
 
«Նոր Chiron-ի արագությունն ուղղակի ապշեցուցիչ է, շունչս կտրվում էր»,-տպավորություններով կիսվել է ավտոմրցարշավորդը:
 
Հայտնի է, որ մեքենան կարտադրվի 500 օրինակով: