Արմեն Սահակյանը (Ծիտ) ֆեյսբուքյան իր էջում գրել էԱրմեն Սահակյանի ֆեյսբուքյան էջն եմ նայում։ Առանձնապես ակտիվ չէ, բայց ուշադրությունս գրավում է նրա մի գրառումը ու տեղադրած լուսանկարը․
 
Armen Sahakyan
 
Հարգելիներս, շնորհավորում եմ բոլորիս Երևան քաղաքի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի համար։ Սա բոլորիս հաղթանակն էր։ Ուրախ եմ քաղաքապետի պաշտոնում նորից տեսնել Տարոն Մարգարյանին։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով իր վստահության քվեն տվել է մեզ։ Այս հաղթանակը մեծ թիմի աշխատանքի վաստակած գնահատականն է։
 
Կարդում և զարմանում եմ՝ Արմենը պատկերացնու՞մ էր, թե ինչ է նշանակում մեծ թիմի անդամ լինելը, վաստակած գնահատականը․  գուցե փոքր թիմին, մեղմ ասած, վիրավորե՞լը, ծաղրե՞լը․․․
 
Մի առիթով, չհիշեցնեմ առիթը, Արմեն Սահակյանը գրել է․
 
«Մեղքը ձյութի հատկություն ունի, այն կպնում է մարդու հոգուն և սևացնում այն, ոչ մի անձրև չի կարող լվանալ այն: Ամեն ինչ անվերջ է` անձրևը, կարոտը, տառապանքը․․․»
 
Արմենն իրեն մեղավոր չի՞ զգում․․․ Մեղքը ձյութի նման չի՞ կպել իրեն․․․
 
ՀԳ Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստում միջադեպ է գրանցվել։ Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Սահակյանը՝ Ծիտ մականունով, Ելք խմբակցությունից Անահիտ Բախշյանին դիմել է Անո, պարոն Բախշյան ծաղրական բառերով։ 
 
Հասմիկ Բաբաջանյան