Z1NEWS.am - Լուրեր Հայաստանից

1 USD - Loading... AMD

Երևանում` -1°C

Գրքասերների Մոլորակ

 

Ռիմա

Եթե հոգնեցրել է ձեզ միշտ երկիր մոլորակում գտնվելու փաստը, առաջարկում եմ դառնալ <<Գրքասերների Մոլորակի>> բնակիչ։ Եկեք միասին բնակելի դարձնենք այս մոլորակը։

Միացեք Z1news.am կայքին, ինչպես նաև <<Գրքասերների Մոլորակ>> ֆեյսբուքյան էջին և այնտեղ կգտնեք ձեր բնակության նոր հասցեն։ Մեր մոլորակի <<Շաբաթվա Գիրքը>> բաժնում ամեն շաբաթ հայտնվելու է մեկ գիրք, որի մասին կներկայացվի փոքր ծավալի վերլուծություն, որի նպատակն է ընթերցել ցանկացողին օգնել հասկանալ, արդյոք տվյալ պահին հենց այդ գիրքն է իրեն անհրաժեշտ։ Հաջորդը <<Մտքեր Գրքերից>> բաժինն է, այստեղ կարող են ներառվել նաև ձեր առաջարկած մտքերը մեր տվյալ շաբաթվա <<հերոս>> հանդիսացող գրքից։ <<Գրքասերների Մոլորակի>> գլխավոր գործառույթներից է նաև ուղեցույց դառնալ ընթերցողների համար, որոնք իրենց նախընտրած գրքի վերլուծությաը կից կտեսնեն, թե որտեղից կարող են ձեռք բերել հետևյալ գիրքը։ մեր վերջին <<Գրախանութներ>> բաժնում կներառվեն Երևանի ամենագրքաշատ վայրերը։

 

 

Հեղինակ՝ Ռիմա Մ․